Հրդեհ Նոյեմբերյանում. տուժածներ չկան
Դեկտեմբերի 30-ին, ժամը 02:22-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Երևանյան փողոցի տներից մեկում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:05-ին, մարվել՝ 03:20-ին:
Ջերմահարվել է տան (210 քմ) տանիքից մոտ 4 քմ, պատշգամբից մոտ 10 քմ հատված, ջրահեռացման խողովակ՝ մոտ 10 գմ, այրվել է վառելափայտ՝ 0.5 խմ: