Հրդեհ Մասիս քաղաքի խոզաբուծական ֆերմայում. 35 գոջի սատկել է (տեսանյութ)
Մարտի 10-ին, ժամը 12:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Մասիս քաղաքի 9- րդ փողոցի վերջնամասում գտնվող արտադրամասում:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ- փրկարարական ջոկատներից երեք և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:38-ին, մարվել՝ 14:43-ին: Այրվել են խոզաբուծական ֆերմայի փայտյա կառուցատարրերը՝ 150 քմ, 5000 քմ խոտածածկույթ, ջերմահարվել՝ 70 պտղատու ծառ և սատկել՝ 35 գոջի: