երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Հրդեհ Գյումրիում․ տուժածներ չկան

Հրդեհ Գյումրիում․ տուժածներ չկան

Նոյեմբերի 27-ին, ժամը 21:42-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մերկուրով փողոցի տներից մեկի տանիքում:  PrimeNews.am-ին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մերկուրով փողոցում գտնվող մի քանի տների տանիքներում:

Հրշեջ-փրկարարական ջոկատներից օգնության է մեկնել ևս երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:45-ին, մարվել՝ 00:07-ին: Տուժածներ չկան:

Մերկուրով փողոցում գտնվող տան տանիքում բռնկված հրդեհի հետևանքով այրվել են տանիքից մոտ 80 քմ հատվածը՝ ամբողջությամբ և մոտ 40 քմ՝ մասնակի:

  • Կիսվել: