հինգշաբթի, հուլիս 10
10 / 7 / 2025
Հրդեհ ավտոտնակում. տուժածներ չկան

Հրդեհ ավտոտնակում. տուժածներ չկան

Մարտի 26-ին, ժամը 00:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Ներսիսյան փողոցի թիվ 11 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:21-ին, մարվել՝ 00:39-ին: Ավտոտնակում այրվել են կայանված Opel Vectra B մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը՝ ամբողջությամբ և կուտակված կենցաղային իրեր՝ մասամբ:

  • Կիսվել: