չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
 Հրդեհ ավտոմեքենայում. տուժածներ չկան

Հրդեհ ավտոմեքենայում. տուժածներ չկան

Հունվարի 11-ին, ժամը 21։00-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 48/2 շենքի բակում կայանած ավտոմեքենայում։ Այս մասին  հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։19-ին, մարվել՝ 21։22-ին։

Այրվել է «BMW E60» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը՝ մասամբ:

  • Կիսվել: