Հրանտ Դինքի սպանության գործով ձերբակալված թուրքական ժանդարմերիայի աշխատակիցը սպանվել է
Հրանտ Դինքի սպանության գործով ձերբակալված, այնուհետև ազատ արձակված Թուրքիայի ժանդարմերիայի աշխատակից Շերեֆ Աթեշին գտել են իր ավտոմեքենայում սպանված, հայտնում է թուրքական պարբերականը Haberler.com.
Ըստ թուրքական լրատվամիջոցների ՝ նա զինված հարձակման զոհ է դարձել։
Հիշեցնենք, որ ըստ որոշ պնդումների ՝ Շերեֆ Աթեշը Հրանտ Դինքի սպանության ժամանակ կապ է ունեցել Դինքի սպանության կազմակերպիչների և կատարողների հետ, ովքեր հետևել են նրան իր տան և նրան պատկանող "Բայազ Ադամ" գրախանութի մոտ։
Սակայն դատարանը նրան ազատ արձակեց, քանի որ այդ բոլոր պնդումները հերքվեցին դատավարության ընթացքում ։