շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Սպшնnւթյшնն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ

Սպшնnւթյшնն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ

Երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեցին ՀՀ քննչական կոմիտեից։

Կառույցը 2026 թվականի հուլիսի 17–ին հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ բացահայտվել է Ոստիկանության ծառայողների կողմից 2023 թվականին տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը։ Գործով ձերբակալվել էր 2 ոստիկան։ 

Նրանց նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից, շահադիտական դրդումներով, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանությանն օժանդակելը):

Վերոնշյալ ոստիկանների բնակարաններում խուզարկություն էր իրականացվել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է:

  • Կիսվել: