Հորս համար հոգեհանգիստ չի եղել, իսկ հուղարկավորությանը մասնակցել ենք 3 եղբայրներով. Արմեն Մարտիրոսյանը՝ հոր մահից հետո իր ապրումների մասին (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ Անտարես հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը պատմում է, որ կորոնավիրուսից մահացած իր հոր համար հոգեհանգիստ չի եղել:
՛՛Հորս համար հոգեհանգիստ չի եղել, իսկ հուղարկավորությանը մասնակցել ենք 3 եղբայրներով, որոնցից մեկը նույնպես հիվանդ էր: Ծանր պահ էր. Արմեն Մարտիրոսյանը՝ հոր մահից հետո իր ապրումների մասին՛՛,-գրված է տեսանյութին կից:


