շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է Խոտ -Որոտան այլընտրանքային ճանապարհի մի հատվածը

Հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է Խոտ -Որոտան այլընտրանքային ճանապարհի մի հատվածը

Այսօր հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է Խոտ -Որոտան այլընտրանքային ճանապարհի մի հատվածը: Բացի այդ, սելավը վնասել է նաև բնակավայրի խմելու ջրի խողովակները, հայտնում են Գորիսի համայնքապետարանից:

Իրականացվում են քայլեր ճանապարհի երթևեկելիությունը վերականգնելու, վնասված խողովակները վերականգնելու ուղղությամբ։

  • Կիսվել: