Մանկապարտեզներում երեխաների անվտանգությունն ամենակարևոր խնդիրներից է․ Տիգրան Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիիգրան Ավինյանն, անդրադառնալով մանկապարտեզներում տեսախցիկների տեղադրմանը, նշել է՝ նախակրթարաններում երեխաների անվտանգությունն ամենակարևոր խնդիրներից է․
«Քանի որ երբ ծնողները երեխաներին հանձնում են մեզ, պետք է վստահ լինեն, որ երեխաները լինելու են ավտանգ միջավայրում, որտեղ հոգատար են նրանց նկատմամբ»,-ասել է նա և վստահեցրել, որ տեսախցիկների տեղադրումը վերահսկողության հարցում օգնում է։
Նա նաև կարևորել է ցանցի աշխատանքն ու մշտադիտարկումները։
Քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Կարինե Կոստանյանը նշել է, որ ամենօրյա ռեժիմով վերահսկողություն է իրականացվում, և անհապաղ տրվում են լուծումներ. «162 մանկապարտեզից 92-ն արդեն զինված են տեսախցիկներով»։



