Հնարավոր են կարճատև անձրև ու ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա 2-4 աստիճանով
Հունիսի 30-ի ցերեկը հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ հորդառատ։ Հուլիսի 1-ին, 3-5-ի գիշերը և կեսօրից հետո, հուլիսի 2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 30-ին կնվազի 2-4 աստիճանով, հուլիսի 1-ին նույնքան կբարձրանա։
Երևանում՝ հունիսի 30-ի ցերեկը սպասվում է, հուլիսի 2-ի և 5-ի երեկոյան, հուլիսի 3-ի գիշերը և երեկոյան, հուլիսի 4-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17- 20 մ/վ, երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վ։ Հուլիսի 1-ին, 4-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։