երեքշաբթի, հոկտեմբեր 27
27 / 10 / 2026
Հնարավոր չէր տնից դուրս գալ, դուրս եկանք բալկոն՝ տեսանք գետը մեր բակով անցնում է (տեսանյութ)

Հնարավոր չէր տնից դուրս գալ, դուրս եկանք բալկոն՝ տեսանք գետը մեր բակով անցնում է (տեսանյութ)

Ալավերդի, Սանահին Կայարան թաղամաս: Բնական աղետից թերևս ամենաշատը հենց այս թաղամասն է տուժել: Այս պահին նշված թաղամասում իրականացվում է շքամուտքերի,ավտոտնակների և ճանապարհների մաքրում, տիղմից ազատում:

Փրկարար և կումունալ ծառայության աշխատակիցներին են միացել տեղի բնակիչները:

Վաղ առավոտից ինտենսիվ աշխատանքներ են ընթանում, բայց դեռևս բնակիչներից շատ շատերին չի հաջողվել մուտք գործել իրենց բնակարաններ :

Թաղամասում դեռևս գազ, լույս չկա:

Աղետից տուժած շենքերում կանայք ու երեխաները տարհանված են:

 
 

  • Կիսվել: