Հիփոթեքային հարկի վերադարձը Հայաստանում գագաթնակետին կհասնի 2026 թվականին. ՊԵԿ
Հայաստանում հիփոթեքային հարկի վերադարձը գագաթնակետին կհասնի 2026 թվականին՝ գերազանցելով 100 միլիարդ դրամի նշագիծը։ Այս մասին այսլր մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։
Նա նշել է, որ 2024-ին առաջնային շուկայում բնակարան ձեռք բերած հիփոթեքային վարկառուներին եկամտային հարկի վերադարձը կազմել է 68,6 միլիարդ դրամ։ Ըստ այդմ՝ աճը 2022 թվականի համեմատ կազմել է 32%։
«2025 թվականին այդ ծավալը, մեր սպասումների համաձայն, կկազմի մոտ 95 միլիարդ դրամ։ Միաժամանակ, 2026 թվականին մենք, ամենայն հավանականությամբ, կկարողանանք հաղթահարել 100 միլիարդ դրամի սահմանը, որից հետո աստիճանական կրճատում կսկսվի», -նշել է Հակոբյանը։