շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
ՀՀ ժամանել ցանկացող ՌԴ բնակչուհու ավտոմեքենաները կալանավորել են

ՀՀ ժամանել ցանկացող ՌԴ բնակչուհու ավտոմեքենաները կալանավորել են

Բաշկիրիայի բնակիչը չի կարողացել Հայաստան ժամանել կուտակված պարտքի պատճառով, տեղեկացնում է Ռուսարմինֆո-ն՝ հղում անելով UfacityNews.ru-ին:

Նշվում է, որ այն բանից հետո, երբ համապատասխան ծառայությունները կնոջը չեն գտել գրանցված հասցեում, որոշում են կայացրել կալանավորել նրա անվամբ գրանցված  Lexus, Land Rover, Toyota Land Cruiser ավտոմեքենաները և արգելել վերջինիս լքել երկրի սահմանները:

Հայաստան ժամանել ցանկացող կինը ստիպված է եղել վերադառնալ հենց օդանավակայանից: Դրանից հետո նա ստիպված է եղել մարել ամբողջ պարտքը, որը կազմել է 260 հազար ռուբլի:

  • Կիսվել: