չորեքշաբթի, սեպտեմբեր 9
9 / 9 / 2026
ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն այցելել է Ծիծեռնակաբերդ

ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն այցելել է Ծիծեռնակաբերդ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից տեղեկացնում են, որ ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։

Դեսպանին հուշահամալիրում դիմավորել և ուղեկցել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի  պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։

Ֆլորիան Էսկյուդիեն հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով անմար կրակի մոտ։

Դեսպանը շրջայց է կատարել հուշահամալիրի տարածքում և ծանոթացել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի պատմությանն ու խորհրդին։

  • Կիսվել: