ՀՀ-ում ԵՄ առաքելությունից հաստատում են դիտորդի մահը
Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության անդամներից մեկը ապրիլի 30-ին մահացել է։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին առաքելությունից՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել աշխատանքից ազատ ժամանակ։
«Երկու օր առաջ մահացել է մեր առաքելության անդամներից մեկը։ Նա մահացել է բնական պատճառներով»,- ասացին ԵՄ առաքելությունից։
ԵՄ դիտորդական առաքելությունն իր ցավակցությունն է հայտնում դիտորդի ընտանիքի անդամներին և հարազատներին։