ՀՀ-ում դեկտեմբերի 14-22-ը սպասվում է կլիմայական նորմայից բարձր ջերմաստիճան. Սուրենյան
Այս քարտեզի վրա դեկտեմբերի 14-22-ը ընկած ժամանակահատվածի համար ըստ գունային գամաների ներկայացված է օդի միջին ջերմաստիճանի շեղումը կլիմայական նորմայից։Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը:
Նա հրապարակել է համապատասխան քարտեզի նկարը և գրել.
«Ինչպես տեսնում եք, ողջ Եվրոպայում, Ռուսաստանի Եվրոպական մասում, Փոքր Ասիայում, Մերձավոր Արևելքում, Կովկասում և Հայաստանում այս ժամանակահատվածում կանխատեսվում է կլիմայական նորմայից բարձր ջերմաստիճան 5-7, առանձին հատվածներում 8-10 աստիճանով»։
