հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
ՀՀ սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի լավարկման նպատակով կազմակերպվել են աշխատանքային քննարկումներ

ՀՀ սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի լավարկման նպատակով կազմակերպվել են աշխատանքային քննարկումներ

Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությամբ և դրանից բխող գործողությունների ծրագրով, որպես ինքնուրույն ռազմավարական նպատակ և ուղղություն, նախատեսվել է սնանկության ունիվերսալ օրենսդրության մշակումը, որի շրջանակներում Արդարադատության նախարարությունը՝ Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությամբ, մշակել և շրջանառել է ՀՀ սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերը:
 
ՀՀ սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի լավարկման, առաջարկների ու դիտարկումների հասցեական անդրադարձի և լրամշակման նպատակով Արդարադատության նախարարության կողմից մայիսի 5-8-ը կազմակերպվել են աշխատանքային քննարկումներ շահագրգիռ մարմինների և կազմակերպությունների ներգրավմամբ: Քննարկումներին մասնակցել են պետական կառավարման համակարգի մարմիններից և անկախ մարմիններից ներկայացուցիչներ, դատավորներ, ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներ, նոտարներ, սնանկության գործով կառավարիչներ և փաստաբաններ:
 
Արդարադատության նախարարությունը կարևորում է շահագրգիռ անձանց մասնակցությունը նախագծերի բարելավման գործընթացում և նախատեսում է մինչև նախագծի ներկայացումը Կառավարություն շարունակել քննարկումները շահագրգիռ կողմերի հետ տարբեր ձևաչափերով:

  • Կիսվել: