չորեքշաբթի, նոյեմբեր 25
25 / 11 / 2026
ՀՀ սահմանադրության և պետական խորհրդանշանների օրը Տավուշում կկազմակերպվեն միջոցառումներ

ՀՀ սահմանադրության և պետական խորհրդանշանների օրը Տավուշում կկազմակերպվեն միջոցառումներ

Տավուշի մարզպետարանը հայտում է՝ հուլիսի 5-ին ՀՀ սահմանադրության և պետական խորհրդանշանների օրը տեղի կունենան մի շարք տոնական միջոցառումներ․

19:30-ին Ազատության հրապարակից կմեկնարկի ավանդական տոնական քայլերթը, որին կմասնակցեն ՀՀ մարզերի, Երևանի վարչական շրջանների և սփյուռքից ժամանած երիտասարդներ և երեխաներ՝ ընդհանուր թվով մոտ 5,000-6,000 մարդ:

Տոնական քայլերթի երթուղին կմեկնարկի Ազատության հրապարակից, անցնելով Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով կավարտվի Հանրապետության հրապարակում։

Հանրապետության հրապարակում ժամը 20:00-ից կմեկնարկի ազգային երգ ու պարի երկու ժամ տևողությամբ ծրագիր:

  • Կիսվել: