չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու մեջ մեղադրվող պակիստանցին դատապարտվել է ազատազրկման

ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու մեջ մեղադրվող պակիստանցին դատապարտվել է ազատազրկման

Հայաստանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու մեջ մեղադրվող պակիստանցին դատապարտվել է 1,5 տարվա ազատազրկման։

Ըստ մեղադրանքի, 27–ամյա երիտասարդը, 2016 թ.-ին դատապարտվելով ազատազրկման 3 տարի ժամկետով ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասով, պատիժը կրելուց հետո 2019թ.–ի օգոստոսի 14–ին ապօրինի հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը և անցել է Իրանի տարածք, որտեղ տեղի իշխանությունների կողմից բռնվել և փոխանցվել է ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության/Կարճևան/ ուղեկալի սահմանապահներին:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը պակիստանցուն մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 329–րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և որպես պատիժ նշանակել ազատազրկում 1 տարի 6 ամիս ժամկետով։

  • Կիսվել: