շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
ՀՀ մի շարք քաղաքներում Ռուսական տան կենտրոններ կարող են բացվել. Պրիմակով

ՀՀ մի շարք քաղաքներում Ռուսական տան կենտրոններ կարող են բացվել. Պրիմակով

Ռոսսոտրուդնիչեստվոն նախատեսում է Հայաստանի մի շարք քաղաքներում Ռուսական տան տեղեկատվական կենտրոններ բացել։ Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավար Եվգենի Պրիմակովն այդ մասին հայտարարեց Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կազմակերպված առցանց ասուլիսի ժամանակ։
 
«Մենք մասնաճյուղեր ունենք Երևանում և Գյումրիում։ Աշխատում ենք Վանաձորում, Իջևանում, Կապանում տեղեկատվական կենտրոններ բացելու ուղղությամբ։ Դա ԱԳՆ–ի հետ պետք է համաձայնեցվի», – ասաց Պրիմակովը։
Նրա խոսքով` տարեկան 280 երիտասարդ է սովորելու նպատակով Հայաստանից մեկնում Ռուսաստան. Պահանջված են հատկապես բժշկական մասնագիտությունները։
Պրիմակովը բարձր գնահատեց Ռուսական տան աշխատանքը Երևանում՝ նշելով, որ Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը հանրապետությունում ֆանտաստիկ նախագծեր է իրականացնում։
 
Հիշեցնենք, որ 2024 թվականի դեկտեմբերին Վանաձորում բացվեց Ռուսական տան (Ռոսսոտրուդնիչեստվո) արտադպրոցական կրթության կենտրոնը։

  • Կիսվել: