Հեռուստամարաթոնին հանգանակվել է մոտ 10 մլն դոլար
Արդեն հայտնի են «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի հանգանակության արդյունքները։ Այս տարի հանգանակվել է 9.856.100 դոլար։ 2018-ին հանգանակվել էր 11 մլն 109 հազար 633 դոլար։
Հիշեցնենք, որ հեռուստամարաթոնը կրում էր «Ես իմ անուշ Հայաստանի․ կենարար ջուր և արև համայնքներին» խորագիրը: Հանգանակված միջոցները կուղղվեն խմելու ջրի մատակարարման և արևային էներգիայի կիրառման ծրագրերի իրականացմանը Արցախում և Հայաստանի մարզերում։