Հերթական մարդասիրական ակցիան՝ Սիրիայի երեխաների համար
Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը Սիրիայի երեխաների համար հերթական մարդասիրական ակցիան է նախաձեռնել, որն այս անգամ կրում է «Մի բուռ ժպիտ» խորագիրը: Այս մասին տեղեկանում ենք Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջից:
Գրառման մեջ, մասնավորապես, ասված է. Նվերները կփոխանցվեն փետրվարին: Նախաձեռնությանը միացել են «Գրին Ֆուդ» ՍՊԸ-ն (ուղարկում են սեփական արտադրության ելակի մուրաբաներ ու ջեմեր), «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը (ուղարկում են մի քանի տասնյակ դպրոցական պայուսակներ), «ԼԵՆՏԵՔՍ» ՍՊԸ-ն (ուղարկում են սեփական արտադրության գուլպաներ), «ԳՆԹՈՒՆԻՔ» ՍՊԸ-ն (ուղարկում են սեփական արտադրության քաղցրավենիքներ), «ԱՐՄՍՎԻԹ» ՍՊԸ-ն (ուղարկում են սեփական արտադրության քաղցրավենիքներ) , «Մանկան» ՍՊԸ-ն (ուղարկում են տարբեր տեսակի խաղալիքներ), Գյումրիի Երիտասարդական պալատի սաները գրենական պիտույքներ ու նամակներ են ուղարկում: Ակցիային այլ ընկերություններ ևս միացել են: Շնորհակալություն բոլոր մասնակիցներին: