կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Հայրապետյանն ու Լատվիայի ԱԳ նախարարն անդրադարձել են ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին

Հայրապետյանն ու Լատվիայի ԱԳ նախարարն անդրադարձել են ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին

Այսօր ընդունել եմ Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
 
«Հանդիպման առանցքային թեմաներից էին կիբեռանվտանգության ոլորտը կարգավորող նոր օրենսդրությունը և դրա կիրառման ընթացքը, ինչպես նաև փոխգործակցության հնարավորությունները՝ կարողությունների զարգացման և կրիտիկական ենթակառուցվածքների կիբեռպաշտպանության ուղղություններով։
 
Անդրադարձել ենք նաև թվային ենթակառուցվածքների զարգացման ոլորտում փորձի փոխանակմանը, ստարտափ էկոհամակարգի խթանմանը, ռազմարդյունաբերությանը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին»,-նշել է նա։

  • Կիսվել: