ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Հայկ Մարությանը Կախ Կալաձեին հրավիրել է մասնակցելու Էրեբունի-Երևանի տոնակատարություններին

Հայկ Մարությանը Կախ Կալաձեին հրավիրել է մասնակցելու Էրեբունի-Երևանի տոնակատարություններին

Թբիլիսիում գտնվող` Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Եղբայրական Վրաստանի մայրաքաղաքի տոնի՝ Թբիլիսոբայի առիթով հյուրընկալվեցինք Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեին։ Ջերմ զրույցի ընթացքում գործընկերոջս հետ քննարկեցինք երկու մայրաքաղաքների հարաբերությունների խորացման կոնկրետ ծրագրեր։
Օգտվելով առիթից՝ պարոն Կախային սիրով հրավիրեցի այս ամիս այցելել Երեւան՝ մասնակցելու Էրեբունի-Երեւանի տոնակատարություններին։

Շնորհավորում եմ չքնաղ Թբիլիսիի մեր ընկերներին քաղաքի տոնի կապակցությամբ, արեւշատություն ու բարգավաճում եմ մաղթում։ Վստահ եմ՝ առաջիկա տարիներին երկու քույր քաղաքների միջեւ հարաբերությունները է՛լ ավելի են զարգանալու բոլոր ուղղություններով»։

 

  • Կիսվել: