հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Էրդողանը պարտվում է Անկարայի ընդդիմադիր քաղաքապետին. սոցհարցում

Էրդողանը պարտվում է Անկարայի ընդդիմադիր քաղաքապետին. սոցհարցում

Թուրքիայում անցկացված մի շարք սոցիոլոգիական հարցումների ընդհանուր արդյունքներով՝ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) անդամ, Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշն առաջ է անցել Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից, գրում է ermenihaber.am-ը:

Առաջիկա համապետական ընտրություններում, որպես երկրի նախագահի թեկնածու, Մանսուր Յավաշն Էրդողանից առաջ է անցել 9 տոկոսով։

«Ank-Ar», «Ser» և «Gündemar» հետազոտական կենտրոնների մարտի տվյալների միջին հաշվարկով՝ Յավաշը պահպանել է զգալի առավելություն։ Նշվում է, որ 3 տարբեր հարցումների համընկնող արդյունքները առավել տեսանելի են դարձնում ընդհանուր պատկերը։

  • Կիսվել: