Հայաստանը Էլդորադո չէ. Ռուբեն Վարդանյանը պատասխանել է հայրենակիցների բողոքներին
Ռուսաստանաբնակ խոշոր գործարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանը RTVi հեռուստաալիքին մեծ հարցազրույց է տվել:
Մեկնաբանելով տարբեր երկրներում ներդրումային առանձնահատկությունները ՝ Վարդանյանը որպես օրինակ նշել է, որ Հայաստանը շատ երկար ժամանակ անկախություն չի ունեցել, եւ երբ առաջացել է անկախ հայկական պետություն, մեծ թվով սփյուռքահայեր երազում էին Հայաստանում իրենց գործը հիմնել:
Բայց նրանք հիասթափվել են, խոստովանել է գործարարը: Նրա խոսքով ՝ իրենք ուղղակի սարսափել են այն ժամանակ երկրում կոռուպցիայի աստիճանից ։
Վարդանյանն այն ժամանակ հորդորել է նրանց չսպասել, որ հայրենիքում կլինի այնպես, ինչպես Էլդորադոյյում, այլ օգնել կառուցել իրավական պետություն ։
Խոսելով քաղաքական եւ միջանձնային հակասությունների մասին ՝ Ռուբեն Վարդանյանը կարեւորել է ամենօրյա երկխոսությունը:
Որպես օրինակ ՝ գործարարը նշել Հայաստանում իր հիմնադրած UWC Dilijan դպրոցը։
Այնտեղ, Վարդանյանի խոսքով, Հայաստանի եւ Թուրքիայի երեխաները, համատեղ դպրոցում սովորելով, կարող են քննարկել ցանկացած հարց, այդ թվում ՝ Հայոց ցեղասպանությանը վերաբերող: