Հայաստանում կորոնավիրուսի հաստատված 329 դեպք․ նոր տվյալներ
Հայաստանում մարտի 27-ի ժամը 10։00 դրությամբ կա կորոնավիրուսի վարակով հաստատված դեպք։ Այսպիսով երեկվա հետ համեմատած՝ վարակվածների թիվն ավելացել է 39-ով։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից, ապաքինվել է 18 քաղաքացի։ Փաստացի բուժվում է 311 մարդ։ Թեստի բացասական արդյունք է գրանցվել 1625 դեպքում։ Երեկ Հանրապետությունում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը։ Բացի կորոնավիրուսային հիվանդությունից՝ նա նաև ունեցել է երկկողմանի թոքաբորբ, պոլիօրգանային անբավարարություն, ռեսպիրատոր դիսթրեսի համախտանիշ, հիպերտոնիկ հիվանդություն և սրտի ռիթմի խանգարում։
Հիշեցնենք՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն հայտարարվել է արտակարգ դրություն։ Որոշում է կայացվել մարտի 24-ից մեկ շաբաթով սահմանափակել մարդկանց ազատ տեղաշարժը, դադարեցնել միջմարզային, մարզ-Երևան-մարզ հանրային տրանսպորտի գործունեությունը։ Ոստիկանությունը հսկողություն է իրականացնում քաղաքացիների տեղաշարժը հսկելու համար։