ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Զինծառայող Սևակ Հովհաննիսյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում երկու անձ կալանավորվել է

Զինծառայող Սևակ Հովհաննիսյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում երկու անձ կալանավորվել է

Զինծառայող Սևակ Հովհաննիսյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում երկու անձ կալանավորվել է: Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից:

«Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը»,-հայտնել են ՔԿ-ից:

Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, հայտնաբերվել էր ՊՆ N զորամասի զինծառայող Սևակ Վարդանի Հովհաննիսյանի դին՝ հրազենային վնասվածքով:

  • Կիսվել: