ուրբաթ, հունիս 13
13 / 6 / 2025
 Հայաստանում կկառուցվի 𝟱𝟬𝟬 միլիոն դոլար արժողությամբ 𝗔𝗜 գործարան. տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական նախագիծը

Հայաստանում կկառուցվի 𝟱𝟬𝟬 միլիոն դոլար արժողությամբ 𝗔𝗜 գործարան. տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական նախագիծը

Հայաստանում կկառուցվի 𝟱𝟬𝟬 միլիոն դոլար արժողությամբ 𝗔𝗜 գործարան. տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական նախագիծը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:
 
Նա, մասնավորապես, գրել է. ՛՛Հայաստանը միանում է արհեստական բանականության գլոբալ շարժին՝ ոչ որպես դիտորդ, այլ որպես նոր հնարավորություններ ստեղծող։ 𝗙𝗶𝗿𝗲𝗯𝗶𝗿𝗱 ընկերությունը, ՀՀ կառավարությունն ու 𝗡𝗩𝗜𝗗𝗜𝗔-ն ամիսներ տևած նախապատրաստական աշխատանքներից հետո մեկնարկում են համատեղ նախագիծ, որն արմատապես փոխելու է մեր տարածաշրջանի տեխնոլոգիական քարտեզը։
 
Նախագծի շրջանակում՝
 
 կիրականացվի 𝟱𝟬𝟬 միլիոն դոլարի ներդրում,
 
 կտեղակայվեն հազարավոր 𝗡𝗩𝗜𝗗𝗜𝗔 𝗕𝗹𝗮𝗰𝗸𝘄𝗲𝗹𝗹 𝗚𝗣𝗨-ներ,
 
 կձևավորվի ավելի քան 𝟭𝟬𝟬 մեգավատտ հզորությամբ ենթակառուցվածք,
 
 գործարկումը նախատեսվում է 𝟮𝟬𝟮𝟲 թվականին։
 
AI գործարանը կդառնա հարթակ նորարարությունների, կրթության, գիտության և ձեռներեցության համար։ Այն խթանելու է տեղական ու միջազգային ստարտափների զարգացումը, ապահովելու է գիտության ու տեխնոլոգիայի կապը, և Հայաստանը կդարձնի տարածաշրջանային տեխնոհաբ՝ արհեստական բանականության իրական ստեղծման վայր։
 
Այս նախաձեռնությամբ Հայաստանը ոչ միայն արձագանքում է գլոբալ տեխնոլոգիական փոփոխություններին, այլ նաև դառնում է այդ գործընթացների մասնակից։ Ձևավորվում է նոր հարթակ, որտեղ տեղական ներուժը հնարավորություն կունենա ստեղծելու արդիական լուծումներ՝ համահունչ միջազգային զարգացումներին։ Սա ռազմավարական ներդրում է մեր երկրի երկարաժամկետ տեխնոլոգիական առաջընթացի համար՛՛:

  • Կիսվել: