երեքշաբթի, հունիս 3
3 / 6 / 2025
Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների առաջին տասնյակում է. Gallup

Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների առաջին տասնյակում է. Gallup

Հասարակական կարծիքի ուսումնասիրման Gallup ամերիկյան ինստիտուտը հրապարակել է աշխարհի ամենաանվտանգ երկրների ամենամյա զեկույցը` «Օրենք և կարգապահություն 2019»-ը:

Ըստ հարցման` Հայաստանն ամենից ապահով երկրների ցանկում 7-րդ տեղում է: Հայաստանում հարցվածների 89 տոկոսը պատասխանել է, որ իրենց անվտանգ են զգում: Մոտավորապես նույնքան ցուցանիշն է արձանագրվել Շվեյցարիայում:

Առաջին հորիզոնականը զբաղեցրել է Սինգապուրը (94%), որին զիջել է Նորվեգիան (93% ), ԱՄԷ-ն (93 %), Սլովենիան (90%)  և Թուրքմենստանը (90%): Ցանկում վերջին հորիզոնականը զբաղեցրել է Աֆղանստանը:

  • Կիսվել: