Հայաստանի լողի ֆեդերացիայի պատանեկան հավաքականը մասնակցել է Եվրոպայի առաջնությանը
Հայաստանի լողի ֆեդերացիայի պատանեկան հավաքականը, մարզիչ Արմինե Ավետիսյանի գլխավորությամբ, հուլիսի 7-12-ը Գերմանիայի Մյունխեն քաղաքում մասնակցել է Եվրոպայի պատանեկան լողի առաջնությանը։ Այս մասին հայտնում է ֆեդերացիան։
Հայ մարզիկների ելույթներն ու գրանցած արդյունքները.
Ալեքս Աբրահամյան
50 մ ազատ ոճ – 25.61
100 մ ազատ ոճ – 54.82 (անձնական լավագույն արդյունք)
200 մ ազատ ոճ – 1:59.62 (անձնական լավագույն արդյունք)
Վլադիմիր Վարոսյան
50 մ բատերֆլայ – 26.63 (անձնական լավագույն արդյունք)
100 մ բատերֆլայ – 58.85 (անձնական լավագույն արդյունք)
Միքայել Մկրտչյան
100 մ ազատ ոճ – 57.66
200 մ ազատ ոճ – 2:03.14
400 մ ազատ ոճ – 4:21.38 (անձնական լավագույն արդյունք)
Գոռ Խեչումյան
50 մ բրաս – 30.41 (անձնական լավագույն արդյունք)
100 մ բրաս – 1:06.29 (անձնական լավագույն արդյունք)
200 մ բրաս – 2:26.23 (անձնական լավագույն արդյունք)
Բացի անհատական մրցումներից, Հայաստանի հավաքականը մասնակցել է նաև փոխանցումալողերին՝
4×100 մ ազատ ոճ – 3:45.86 (22-րդ տեղ)
4×200 մ ազատ ոճ – 8:32.20 (15-րդ տեղ)
4×100 մ համալիր փոխանցումալող – 4:07.14 (25-րդ տեղ)։



