կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
Հայաստանի հարավային մասում ռադիոակտիվ ֆոնի փոփոխություններ չեն նկատվել․ մասնագետները Սյունիքում ստուգումներ են իրականացրել

Հայաստանի հարավային մասում ռադիոակտիվ ֆոնի փոփոխություններ չեն նկատվել․ մասնագետները Սյունիքում ստուգումներ են իրականացրել

Հայաստանի հարավային մասում ռադիոակտիվ ֆոնի փոփոխություններ չեն նկատվում, հայտնել են ՀՀ միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնից։

«Իրանական միջուկային օբյեկտների ռմբակոծությունից հետո կենտրոնի մասնագետները շտապ մեկնել են Սյունիք՝ Մեղրիում, Ագարակում և Քաջարանում դոզիմետրիկ չափումներ կատարելու համար։

Այս պահին Հայաստանի հարավային շրջաններում բնական ռադիոակտիվ ֆոնի փոփոխություններ չեն գրանցվել, սակայն կենտրոնը շարունակում է վերահսկել իրավիճակը»,- հաղորդել են կենտրոնից։

  • Կիսվել: