Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորումի երկրորդ օրը՝ տեսանյութով
Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում տեղի ունեցած Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորումն ակտիվ աշխատանքների մեջ է եղել։ Հագեցած ծրագիր էր նաև 2-րդ օրը։
Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորումի երկրորդ օրվա բանախոսներից էր դերասանուհի Անաիս Սարդարյանը։
«Դուք Հայաստանի տերն եք այնքան, ինչքան որ կիրանցին, իջևանցին, աբովյանցին, երևանցին և բոլոր բոլոր հայերը»,- այսպես ողջունեց Անաիս Սարդարյանը Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորումի մասնակցիներին։
Բանախոսներից էին նաև Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը, Տնտեսագիտության դոկտոր-պրոֆեսոր Միքայել Մելքունյանը, արտգործնախարարության նախկին գլխավոր քարտուղար, արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը, Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը և այլոք։
2-րդ օրը, բովանդակալից դասախոսություններից հետո երիտասարդները գնացել են ուխտագնացություն դեպի Կեչառիս վանական համալիր։