«Հայանտառ»-ն անտառածածկ տարածքներն աղբից մաքրելու միջոցառում կանցկացնի
Պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, նախաձեռնող քաղաքացիական խմբերի, իրավաբանական և ֆիզիկական անձանց ներգրավմամբ «Հայանտառ» ՊՈԱԿ-ն անտառածածկ տարածքներն աղբից մաքրելու ծավալուն միջոցառում կանցկացնի։
ՀՀ շրջական միջավայրի նախարարությունից հայտնում են, որ մասնակիցներին տեղում կտրամադրվեն ձեռնոցներ, պարկեր ու բահեր։ Հավաքված աղբի տեղափոխումն աղբավայր ևս կապահովվի։
«Հաշվի առնելով մաքրվող տարածքների՝ մայրուղուն կից գտնվելու հանգամանքը՝ մասնակիցների անվտանգությունը և տրանսպորտային միջոցների անխափան երթևեկությունը ևս ապահովվելու են։
Միջոցառման շրջանակում աղբի մաքրման աշխատանքներ են իրականացվելու Երևան-Սևան-Երևան մայրուղուն հարակից անտառածածկ տարածքներում՝ սկսած Չարենցավան համայնքի Կարենիս բնակավայրից մինչև Սևան-Գավառ ավտոճանապարհի սկզբնամասն ընկած հատվածը (երկկողմ երկարությունը մոտ 60 կմ է)։
Մաքրման աշխատանքն իրականացնելու են մայիսի 𝟑-ին ժամը 𝟗։𝟎𝟎-ից։
Միջոցառմանը հնարավոր է մասնակցել՝ անցնելով այս հղումով։
Նախաձեռնությանը հնարավոր է աջակցել ոչ միայն մասնակցությամբ, այլ նաև՝ ուղևորափոխադրող, աղբ տեղափոխող տրանսպորտային միջոցներով և այլն»,- ասված է հաղորդագրության մեջ: