երկուշաբթի, հուլիս 20
20 / 7 / 2026
Հայ-վրացական սահմանին կրկին մեծ հերթեր են գոյացել

Հայ-վրացական սահմանին կրկին մեծ հերթեր են գոյացել

Հերթերի հետևանքով հայկական և վրացական սահմանների անցումը տևում է ավելի քան մեկ ժամ։Հայ-վրացակ ան սահմանին մեծ հերթեր են գոյացել։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։

Զգալի հերթեր են ինչպես Վրաստանից Հայաստան, այնպես էլ Հայաստանից Վրաստան մուտք գործելիս։

Վրաստանի «Սադախլո» անցակետում` Հայաստան մուտք գործելուց առաջ, տասնյակ քաղաքացիներ են սպասում անձնագրային հսկողությանը, այստեղ ընդամենը 3 պատուհան է աշխատում։ Վրաստանի և Հայաստանի անցակետերից անցումը միջինում կազմում է 1,5 ժամ:

Sputnik Արմենիայի տվյալներով` հայ-վրացական սահմանը հատելու լավագույն պահը առավոտյան 05:00–ից մինչև 06:00-ն ընկած ժամանակահատվածն է։

Այդ ժամերին տրանսպորտի և ուղևորների հոսքը, որպես կանոն, նվազագույնն է, ուստի հնարավոր է շատ արագ անցնել:

Շատերը մեկնում են երեկոյան ՝ 20:00-ից 22:00-ն ընկած ժամանակահատվածում ՝ հույս ունենալով, որ կեսգիշերից հետո հերթերը կնվազեն: Սակայն գործնականում` գիշերային ժամերին անցակետերի ծանրաբեռնվածությունը նկատելիորեն մեծանում է։

Հնարավորության դեպքում պլանավորեք հատել սահմանը վաղ առավոտյան: Սա կխնայի ձեր ժամանակը և կխուսափեք հերթերում երկար սպասելուց։

  • Կիսվել: