երկուշաբթի, հունիս 30
30 / 6 / 2025
Հայ և ռուս մասնագետների համատեղ ջանքերով ավելի շատ փոքրիկներ կհաղթահարեն քաղցկեղը

Հայ և ռուս մասնագետների համատեղ ջանքերով ավելի շատ փոքրիկներ կհաղթահարեն քաղցկեղը

Սա շատ կարևոր նախաձեռնություն է, և հայ ու ռուս մասնագետների համատեղ ջանքերով ավելի շատ փոքրիկներ կհաղթահարեն քաղցկեղը։ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է իր ղեկավարած հիմնադրամի՝ նոր համագործակցություն սկսելու մասին:

«Կարևորելով միջազգային համագործակցությունն ու աշխարհում առաջատար կենտրոնների հետ փորձի փոխանակումը՝ Մոսկվայում կնքվել է եռակողմ հուշագիր «City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամի, Դմիտրի Ռոգաչովի անվան մանկական արյունաբանության, ուռուցքաբանության և իմունոլոգիայի գիտահետազոտական կենտրոնի և «Наука-детям» հիմնադրամի միջև: Սա շատ կարևոր նախաձեռնություն է, և հայ ու ռուս մասնագետների համատեղ ջանքերով ավելի շատ փոքրիկներ կհաղթահարեն քաղցկեղը։
 

Մենք պարտավոր ենք անել մեր ուժերի հնարավորը որպեսզի ոչ մի փոքրիկ չմնա առանց հետազոտման և համապատասխան բուժման»,- գրել է նա։

  • Կիսվել: