Հայ բնակչության անվտանգության ապահովման համար տարբերակներ են մշակվում. ԱԽ գրասենյակ
ԱԽ գրասենյակում իրավասու մարմինների մասնակցությամբ տեղի են ունեցել քննարկումներ Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժման արդյունքում հայկական բնակչություն ունեցող շրջաններում ստեղծված իրավիճակի շուրջ, տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:
Նշվում է, որ ԱԽ գրասենյակը ուշադրությամբ հետևում է Սիրիայի հյուսիս-արևելքում ծավալվող իրադարձություններին, միաժամանակ մշակվում են հնարավոր զարգացումներին արձագանքելու տարբերակներ՝ հայ բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով։