«Հավաքածուների խնամք և աշխատանքային մեթոդներ». դասընթացի հրավեր
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի հետ համատեղ հուլիսի 15-18-ը իրականացնում է վերապատրաստման դասընթաց՝ «Հավաքածուների խնամք և աշխատանքային մեթոդներ» խորագրով:
Դասընթացն անցկացվելու է Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում: Նպատակն է ներկայացնել թանգարանային առարկաների և հավաքածուների խնամքի ֆրանսիական փորձը և արդի գիտելիքները: Ծրագիրը կցվում է:
Դասընթացը նախատեսված է թանգարանային ոլորտի մասնագետների համար: Մասնակցության համար մինչև հուլիսի 11-ը [email protected] էլ. փոստին անհրաժեշտ է ուղարկել մասնակցության հայտ՝ նշելով մասնակցի անունը, ազգանունը և հաստատության անվանումը:
Տեղերը սահմանափակ են: