ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Հակառակորդի դիպուկահար հրազենից արձակված կրակոցից պայմանագրային զինծառայող է մահացել

Հակառակորդի դիպուկահար հրազենից արձակված կրակոցից պայմանագրային զինծառայող է մահացել

Հուլիսի 27-ին, ժամը 01.10-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հակառակորդի կողմից դիպուկահար հրազենից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ 

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնում Աշոտ Միքայելյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: