Գյուղատնտեսն ահազանգում է՝ 10 տարվա դադարից հետո երևանյան խանութներում կրկին հայտնվել է վտանգավոր ձկնատեսակ
Գյուղատնտես Հարություն Մնացականյանը ահազանգում է, որ 10 տարվա դադարից հետո երևանյան խանութներում կրկին հայտնվել է Պանգասիուս ձկնատեսակը։
Ըստ Մնացականյանի, այն բուծվում է աշխարհի ամենակեղտոտ վիետնամական Մեկոնգ գետում։ Ձկներին կերակրում են հակաբիոտիկներով, հորմոններով, թափոններով, մի խոսքով, դրանք շատ վտանգավոր են առողջության համար։
Մնացականյանը հորդուրոմ է պատկան մարմիններին արգելել տվյալ ձկնատեսակի վաճառքը ՀՀ-ում, իսկ ժողովրդին՝ չգնել այն։
Մնացականյանը նաև նշում է, որ 10 տարի առաջ, երբ ձուկը առաջին անգամ հայտնվեց ՀՀ-ի խանութներում, ՍԱՏՄ-ի և փորձագետների ջանքերով դրա վաճառքը կանխվեց։