Գուցե ամպագոռգոռ և դեմագոգ հայտարարություններ անելուց առաջ մտածեն. Ալեն Սիմոնյան
«Ես չեմ տեսել, որ իմ գործընկերները «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարություններին «ձեռ առնեն», գուցե քաղաքացիների կողմից է Մարուքյանն արժանացել «ձեռառնոցու»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Մարուքյանի այն հայտարարությանը, թե Իրանի հետ սահմանի փակման և որոշակի խստացումներ իրականացնելու մասին առաջարկները իշխանությունները «լուրջ չեն ընդունել»:
«Գուցե ամպագոռգոռ և դեմագոգ հայտարարություններ անելուց առաջ մտածի, որ նման արտահայտությունները կարող են նման արձագանք ունենալ: Իրանից Հայաստան եկած քաղաքացիներից միայն մեկն է եղել վարակված, նա գտնվել է վերահսկողության տակ: Իրանի ճյուղ մենք Հայաստանում պայմանական չունենք: Կա արտադրամասի ճյուղը, որը Իտալիայից ժամանած քաղաքացու աշխատանքի հետևանքով է եղել, որը եղել է ոչ պատշաճ վարքագծի հետևանք: Նա փաստացի թաքցրել է: Երկրորդ ճյուղն էլ հայտնի նշանադրությունն էր: Անընդհատ ասել` եկեք սենց կամ նենց անենք, չունենալով տեղեկատվություն և պատասխանատվության զգացում, դրա հետևանքով է, որ ձեռ ենք առնում, բայց ես չեմ տեսել, որ իմ գործընկերները»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
Ինչ վերաբերում է ծերերին, պատգամավորը նշեց, որ տարեցների նկատմամբ կա հսկողություն և հատուկ ուշադրություն. «Ամբողջ աշխարհում ծերերն ունեն այդ խնդիրները: Թոշակները բարձրացրել ենք, տանում ենք թոշակները հասցնում ենք տուն, որպեսզի այդ մարդիկ չհասնեն: Չենք տարանջատում որևէ մեկին եւ բարձրացնում ենք եւ մեծահասակների աշխատավարձները, եւ հասարակ քաղաքացիների: Հիմա ես կարող եմ այնպիսի բաներ ասել. օրինակ, ասել, որ պետք է արագ պատուհանները փակել, բոլորին փակել: Դրանց հետևանքների պատասխանատվությունը պարոն Մարուքյանը չի կրում և չի էլ կրելու»: