երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Գրբոյեդովի արձանը մաքրվել է

Գրբոյեդովի արձանը մաքրվել է

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ մաքրում են Գրիբոյեդովի արձանի վրա լցված ներկը: 

«Քանի որ Հայաստանում չեմ, դեպքը բաց էի թողել, բայց, քանի որ Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի՝ լուծումը չուշացավ»,- հրապարակված լուսանկերներին կից գրել է Կուբատյանը։

Հիշեցնենք, որ ակտիվիստ Շահեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար էր հրապարակել և կից հայտնել, որ ի պատասխան ՌԴ-ում Նժդեհի հուշատախտակի ներկմանը՝ կարմիր ներկ է լցրել Գրիբոյեդովի արձանի վրա:

  • Կիսվել: