ուրբաթ, հուլիս 11
11 / 7 / 2025
 Գոյացող հերթերը պայամանավորված են հիվանդների մեծ հոսքով, խնդրում ենք լինել հանդուրժող. Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց

Գոյացող հերթերը պայամանավորված են հիվանդների մեծ հոսքով, խնդրում ենք լինել հանդուրժող. Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց

Հարգելի քաղաքացիներ։ Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված, ստեղծված իրավիճակում «Նորք» ԻԿՀ-ն աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով, ինչը ենթադրելի էր։ Այս մասին  տեղեկանում ենք Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի ֆեյսբուքյան էջից։

«Հորդորում ենք լինել հանդուրժող և ըմբռնումով մոտենալ երբեմն գոյացող հերթերին։ Ընդունարանում գոյացող հերթերը պայամանավորված են հիվանդների մեծ հոսքով և ստացիոնարում հիվանդասենյակների հագեցմամբ։ Խնդրում ենք լինել հանդուրժող և չխոչընդոտել հիվանդանոցի գերբեռնված աշխատանքին։ Առողջ եղեք։ Սիրով` #ՆորքԻԿՀ»։

  • Կիսվել: