չորեքշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2025
Գործարկվել է հավելված, որը կօգնի հասկանալ՝ դուք կարո՞ղ եք վարակված լինել կորոնավիրուսով

Գործարկվել է հավելված, որը կօգնի հասկանալ՝ դուք կարո՞ղ եք վարակված լինել կորոնավիրուսով

Հայաստանում նոր գործիքներ են կիրառվելու՝ կորոնավիրուսի դեմ պայքարի էֆֆեկտիվությունը բարձրացնելու համար։ Դրանցից մեկը հեռախոսային հավելվածn է, որը կարելի է ներբեռնել հետեւյալ հղումով՝ https://ac19.am/։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց պարետ Տիգրան Ավինյանը։

Հավելվածն այս պահի դրությամբ հնարավոր է ներբեռնել Անդրոիդ համակարգով աշխատող հեռախոսների համար։ Հավելվածի ամենակարեւոր ֆունկցիան հարցաշարն է, որը կտա ճշգրիտ տեղեկատվություն քաղաքացու առողջական վիճակի վերաբերյալ եւ կօգնի պարզել, արդյոք նա կարո՞ղ է վարակված լինել կորոնավիրուսով, թե՞ ոչ։

Ըստ Ավինյանի՝ շատ կարեւոր է, որ հավելվածում տրված հարցերի պատասխանները լինեն հնարավորինս ճշգրիտ, որպեսզի համաճարակաբանները, վերլուծելով դրանք, հասկանան, արդյոք որեւէ միջոց պետք է ձեռնարկել թե ոչ։ Եթե կարիք լինի, համաճարակաբանները քաղաքացու հետ կապ կհաստատեն։

Մի քանի օրից հավելվածը հասանելի կլինի նաեւ iOS համակարգով աշխատող հեռախոսների համար։ Հարցաշարը կարելի է լրացնել նաեւ առցանց՝ https://ac19.am/ հասցեով։

  • Կիսվել: