հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
Գորիսում տան տանիքն այրվել է․ տուժածներ չկան

Գորիսում տան տանիքն այրվել է․ տուժածներ չկան

Հունվարի 19-ին, ժամը 22:06-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Խորենացու փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է տան տանիք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:35-ին, մարվել՝ 22:57-ին:

Տան (մոտ 200 քմ) տանիքի փայտյա կառուցատարրերից մոտ 4 քմ հատվածը ջերմահարվել է: Տուժածներ չկան:

  • Կիսվել: