ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
Գորիսում ձյան պատճառով ծառեր են կոտրվել․ քաղաքի մի հատվածը հոսանքազրկվել է, այդտեղ դպրոցներ ու մանկապարտեզներ կան

Գորիսում ձյան պատճառով ծառեր են կոտրվել․ քաղաքի մի հատվածը հոսանքազրկվել է, այդտեղ դպրոցներ ու մանկապարտեզներ կան

Գորիսում տեղացած առատ ձյունը վնասներ է պատճառել քաղաքի կանաչ տարածքներին և էլեկտրական ենթակառուցվածքներին։

Քաղաքի տարբեր հատվածներում ձյան ծանրության տակ բազմաթիվ ծառեր ու ճյուղեր են կոտրվել, ինչի հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարերը, հայտնում է Syunik News-ը։

Ստեղծված իրավիճակի հետևանքով քաղաքի մի հատված զրկվել է էլեկտրամատակարարումից։ Հոսանքազրկված տարածքում կան նաև դպրոցներ և մանկապարտեզներ։

  • Կիսվել: