ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Գորիսի օդանավակայանի վերագործարկման վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել

Գորիսի օդանավակայանի վերագործարկման վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել

Գորիսի օդանավակայանի վերագործարկման վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունից։

Հիշեցնենք, որ 2023թ.–ի նոյեմբերին նախարարությունից հայտնել էին, որ ՏԿԵՆ–ը նախնական ուսումնասիրություններ է իրականացնում Գորիսի օդանավակայանի վերագործարկման համար։

Ավելի վաղ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտարարել էր, որ իշխանությունները մտադիր են վերականգնել օդանավակայանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: