երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Գորիս-Կապան ճանապարհին մեքենան գլորվել է ձորը. մեքենայից դուրս հայտնաբերվել է 4 դի

Գորիս-Կապան ճանապարհին մեքենան գլորվել է ձորը. մեքենայից դուրս հայտնաբերվել է 4 դի

Հունիսի 7-ին՝ ժամը 14։31-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթևի վանքի մոտակայքում ավտոմեքենան գլորվել է ձորը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 35 կմ-ին «Jeep» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մոտ 500 մ գլորվելով ձորը, հայտնվել ծառերի մեջ։ Ավտոմեքենայից դուրս հայտնաբերվել է 4 դի։
 
Փրկարարները մեկ այլ տուժածի մարմնական վնասվածքներով մոտ 600 մ տեղափոխել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է։
 
Փրկարարները դիերը դուրս են բերել ձորից (մոտ 500 մ) և փրկարարական մեքենայով տեղափոխել երթևեկելի հատված (մոտ 2 կմ), այնուհետև՝ մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենաներին։

  • Կիսվել: