երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Գեղարքունիքում հին ջրագծի հատվածում աշխատելիս հողաշերտը լցվել էմարդկանց վրա. կա զոհ

Գեղարքունիքում հին ջրագծի հատվածում աշխատելիս հողաշերտը լցվել էմարդկանց վրա. կա զոհ

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը` ժամը 11:00-ից 11:30-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ Զոլաքար գյուղի 11-րդ փողոցում փոսի մեջ՝ հողաշերտի տակ, քաղաքացի է մնացել, իսկ մեկ հոգու էլ գյուղացիները իրենց ուժերով նշված վայրից դուրս են բերել և տեղափոխել «Մարտունի» բժշկական կենտրոն:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ մահացածը Զոլաքար գյուղի բնակիչ, 62-ամյա Հ. Հ.-ն է, իսկ վիրավորը նույն գյուղի բնակիչ, 69-ամյա Վ. Մ.-ն է: Փաստի առթիվ ավագ քննիչ Ս. Խաչատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածն ու վիրավորը նշված հատվածում հին ջրագծերի վայրում աշխատանքներ կատարելիս են եղել և քարերն ու հողաշերտը լցվել է նրանց վրա: Գյուղացիները կարողացել են մեկին փրկել իսկ մյուսը՝ ցավոք, մահացել է: Մահացածին փոսից դուրս են բերել քաղաքացիներն ու փրկարարները: Մանրամանսերը` սկզբնաղբյուրում:

  • Կիսվել: